Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա:

Այս բոլոր հարցերի պատասխանները տալիս է Անդրեա Ռոքը՝ «Ուղեղը քնի ժամանակ» գիտական աշխատության մեջ:

Նա իր գրքի համար ամիսներ շարունակ հարցումներ է անցկացրել, մասնակցել լաբորատոր հետազոտություններին ու գիտական աշխատություններ ուսումնասիրել: Եվ հանգել է շատ զարմանալի եզրակացության, թե ինչու են երազներն ընկալվում իրականի պես: Իսկ քնած մարդու ուղեղի սկանավորումը կիսով չափ բացահայտել է խորհրդավորության շղարշը:

Մարդու քունը դանդաղ ու արագ փուլերից է կազմված

Խոր ու դանդաղ քնի ժամանակ ուղեղի բոլոր հատվածների ակտիվությունը նվազում է, իսկ ամենակտրուկ անկում, թուլացում դիտվում է պլանավորման, տրամաբանական մտածողության ու խնդիրների լուծման գոտում: Երազների բովանդակությունը, երբեմն, լինում է տարօրինակ ու հրաշալի, քանի որ տրամաբանությունը նույնպես գիշերը քնում է:

Արագ քնի փուլում ուղեղի բոլոր հատվածները կրկին միանում են, բացի մեկից՝ տրամաբանական մտածողության համար պատասխանատու հատվածից՝ կեղևից: Դրա անգործությամբ է բացատրվում ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշվելու հատկության կորուստը, ինչից էլ առաջ է գալիս կատարվածն իրականի տեղ ընդունելու կասկածը:

Քնի անատոմիան համեմատում են շիզոֆրենիկ փսիխոզի անատոմիայի հետ, ասում են, որ դրանք նույնական են, քանի որ անջատված է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է քննադատական մտածողության համար:

Մարզումը` քնի ընթացքում

Քունը կարևորագույն դեր է կատարում նոր տեղեկությունների ու հմտությունների յուրացման իմաստով: Արագ քնի փուլը պատասխանատու է երաժշտական, պարային ու մարզական նոր հմտությունների յուրացման համար: Ընդ որում, հմտության յուրացումը սկսվում է արդեն նոր նյութին ծանոթանալուց մեկ օր անց: Ու, բնականաբար, մարզումներից հետո արագ քնի պահանջը խիստ մեծանում է, իսկ եթե մարզիկը, ինչ-ինչ պատճառներով, չկարողանա մարզումից հետո քնել, ապա խնդրի լուծման որակը խիստ կնվազի:

Գիտնական Կառլայլ Սմիթը խորհուրդ է տալիս մարզումներից ու վարժություններից առավելագույն օգուտ ստանալու համար պարապմունքից հետո, նոր հմտության ամրապնդման նպատակով, ոչ թե այն կրկնել, այլ լավ քնել:

Այն տեսությունը, որի համաձայն` ուղեղն անգամ քնի մեջ է նոր գիտելիքներ յուրացնում, հաստատվել է նաև կենսաբանորեն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ